Առանց դիպլոմի և լիցենզիայի՝ պարսիկը Հայաստանում ատամնաբույժ է աշխատում ու հաճախ հիվանդներին լուրջ խնդիրների առաջ կանգնեցնում
42-ամյա իրանցի Սայեդ Մոջդաբա Ալաբին, ով ոչ բժշկական դիպլոմ ունի, ոչ բժշկական լիցենզիա, շուրջ 1 տարի առաջ Կասյան 2/38 հասցեում ատամնաբուժարան է բացել եւ հաճախորդների է սպասարկում, ինչի հետևանքով նրան դիմած հիվանդները հաճախ ոչ թե ապաքինվում, այլ էլ ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնում:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նշված ատամնաբուժարանի նախկին աշխատակիցներից երկուսը, ովքեր, տեսնելով, թե ատամնաբուժարանն ինչ անօրինական ձեւով է աշխատում, ինքնակամ դուրս են եկել այնտեղից եւ որոշել բարձրաձայնել, որպեսզի առանց դիպլոմի եւ լիցենզիա չունեցող ատամնաբույժին դիմած հաճախորդները հետագայում փորձանքի չհանդիպեն: