23369 դիտում
16:05 24-05-2023
Պարզվել է Տիգրանաշենի ոլորանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և Toyota Corolla-ի վարորդի ինքնությունը․ վերջինս բանկի կառավարիչ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են մայիսի 21-ին Արարատի մարզում, Տիգրանաշենի ոլորանում ողբերգական ավտովթարի հետևանքով Toyota Corolla-ի վարորդի և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայի ձորում հայտնվելու հետևանքով մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Լևոն Ջալալյանը, իսկ վթարի հետևանքով մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արման Պողոսյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սամվել Ղազարյանը։ Վերջիններիս դիերը ձորից դուրս են բերել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհն ամբողջովին անացնանելի էր։
Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել VAZ 21099-ի վարորդը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Corolla-ի վարորդ Լ․ Ջալալյանը Լոռու մարզի «ԱԿԲԱ» բանկի կառավարիչն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:45-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Toyota Corolla և Vaz 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։
Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Փրկարարները մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ձորում, մյուսին էլ՝ ավտոմեքենայի մեջ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, գումարտակի հրամանատար Արսեն Մարտոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություններ են կատարում ՃՈ ավագ տեսուչ Տարոն Մալխասյանն ու տեսուչ Միսակ Սողոյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ տեսուչներին հաջողվում է։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղուկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչկան խումբը՝ բաժնի պետի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+