Կապան-Ճակատենում ուղևորափոխադրում կիրականացվի УАЗ մեքենաներով
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 400 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս մեթոդով կկարողանան ավելի հրատապ հարցեր լուծել. «Երբ Սյունիքում էինք, տեսանք, որ կաա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի, եւ գնվեց երկու УАЗ մակնիշի մեքենա, որոնք հիմա կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Սյունիքում 7 ճանապարհից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի, գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որ շրջանցեն այդ հատվածը և ավելի շուտ դուրս գան Սիսիան։
«Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են, բայց Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում։ Դրանք հիմա քննարկման փուլում են»,-հայտնեց նա։