1405 դիտում
21:23 18-08-2023
«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով
Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, օգոստոսի 19-ին «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով: Այս մասին «Արմենպրես»-ից տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։
Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։
Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:
Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1783 դիտում
14:57 23-09-2022
Fly Arna ավիաընկերությունն այսօրվանից իրականացնում է Երևան-Սոչի-Երևան երթուղով չվերթեր
6604 դիտում
15:16 27-01-2017
6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5273 դիտում
14:54 07-02-2020
Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա-Երևան երթուղով
Այս բաժնից
517 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
694 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
706 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին