211652_close_icon

Ձմեռային արձակուրդների նախօրեին Viber-ը հիշեցնում է, թե որ գործառույթներն ու գործիքները կօգնեն հաղորդակցությունն էլ ավելի բազմազան ու գունեղ դարձնել

views-count1784 դիտում article-date 13:58 25-11-2021
Այսօր ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ օգտագործում են Viber մեսենջերը՝ ինչպես ընկերների, ընտանիքի հետ շփվելու, այնպես էլ գործընկերների հետ աշխատանքային հարցեր քննարկելու համար: Ձմեռային արձակուրդների նախօրեին Viber-ը հիշեցնում է, թե որ գործառույթներն ու գործիքները կօգնեն հաղորդակցությունն էլ ավելի բազմազան ու գունեղ դարձնել։

AR դիմակներ և զտիչներ
Հոկտեմբերին Viber-ի հայաստանյան օգտատերերի համար հասանելի դարձավ ժամանակակից աշխարհում ամենատարածված գործառույթներից մեկը՝ լրացված իրականությունը։ Այսօր մեսենջերի օգտատերերը կարող են ընտրել Snapchat հավելվածի հեղինակ Snap Inc.-ի տեխնոլոգիայով աշխատող տասնյակ չտիչներ: Նոր գործառույթը թույլ է տալիս «հատուկ էֆեկտներով» լուսա և տեսանկարահանել, այնուհետև դրանք ուղարկել Viber-ի օգտատերերին կամ ուղղակի պահպանել հեռախոսում։ Viber-ում առկա են տարբեր կերպարներով AR ֆիլտրեր, տոնական, թեմատիկ, Հայաստանի ազգային տարազներով և բրենդային դիմակներ, որոնք ստեղծված են այլ ընկերությունների, այդ թվում՝ WWF-ի հետ համագործակցությամբ։ Գեղեցկության զտիչներն օգնության են հասնում նոր կերպար փորձարկել հարցում, օրինակ՝ դրանց օգնությամբ հեշտությամբ կարող եք փոխել մազերի գույնը կամ դիմահարդարվել: Դուք կարող եք վերափոխվել ֆանտաստիկ կերպարի, իջնել օվկիանոսի խորքերը կամ գնալ տիեզերք։ Այս բոլոր գործառույթները միտված են ձեր նամակագրությունն առավել զվարճալի և գրավիչ դարձնել։
 
Bitmoji ավատարներ
Snap Inc.-ի հետ համագործակցությամբ Viber-ում ներդրված մեկ այլ առանձնահատկություններից է Bitmoji վիրտուալ ավատարները, որոնք օգտատիրոջը պատկերում են անիմացիոն ոճով: Նրանց օգնությամբ դուք կարող եք արտահայտել հույզեր, ստեղծել զվարճալի նկարներ և նույնիսկ որպես սթիքերներ ավելացնել լուսանկարներին և տեսանյութերին՝ Viber-ում կամ սոցիալական ցանցերում ընկերների հետ կիսվելու համար: Bitmoji-ն կարող է օգտագործվել ցանկացած հույզեր փոխանցելու համար. օգտատիրոջ «թվային երկվորյակը» կարող է ուրախանալ կամ անհանգստանալ, հանգստանալ կամ քրտնաջան աշխատել: Միևնույն ժամանակ, նրա մասնակցությամբ նկարներն իսկապես յուրահատուկ կլինեն, ինչպես ինքնին ավատարն է։

Սթիքերների ստեղծում
Սթիքերները պարզ և աներևակայելի տարածված միջոց են՝ ձեր ամենօրյա առցանց հաղորդակցությունը մի փոքր ավելի զվարճալի դարձնելու համար: Այսօր յուրաքանչյուրը կարող է ստեղծել վիրտուալ «կպչուն պիտակների» իր հավաքածուն, որը 100%-ով կհամապատասխանի իր հետաքրքրություններին։ Թե ինչպիսի սթիքերներ կլինեն, կախված է միայն օգտագործողի երևակայությունից։ Միգուցե նա ցանկանում է նրանց վրա անմահացնել մի հետաքրքիր իրադարձություն՝ խնջույք կամ ճամփորդություն: Կարող եք հավաքել ձեր բոլոր սիրված մեմերը սթիքերների մեկ փաթեթում կամ պատրաստել անհատական ​​հավաքածու ձեր սեփական լուսանկարներով:

Սկսելու համար պարզապես անցեք Viber հավելվածի սթիքերների խանութ,սեղմեք վերևում գտնվող առաջին պատկերակին կամ ցանկացած նամակագրության մեջ անցեքսթիքերների ընտրացանկ, սեղմեք ներքևում գտնվող «պլյուս» նշանին և ընտրեք «Ստեղծել սթիքերներ» տարբերակը:

Հաղորդագրությունների արձագանքները խմբային զրույցներում
Viber-ի խմբակային չաթերը ամենահաճախակի օգտագործվող գործառույթներից են: Հաղորդագրություններին արձագանքելու գործառույթի շնորհիվ մի փոքր ավելի հեշտ է դառնում չաթի մասնակիցների կարծիքներին հետևելը. նրանք կարող են ցանկացած հաղորդագրությանն արձագանքել՝ արտահայտելով իրենց զգացմունքներն ու կարծիքը։ Հավելվածում առկա են տարբեր հույզերի արտահայտման զանազան տարբերակներ։
Օգտատերը հեշտությամբ կարող է հետևել, թե ինչպես են արձագանքել իր հաղորդագրությանը այլոք: Ուղղակի հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «Տեղեկատվություն» կետը:

Վիկտորինաներ
Վիկտորինաները կամ քվիզները, ինչպես նաև հարցումները, ևս մեկ արդյունավետ գործիք են ձեր լսարանին ներգրավելու համար: Ի տարբերություն հարցումների՝ յուրաքանչյուր վիկտորինայի հարցի համար կա միայն մեկ ճիշտ պատասխան։ Վիկտորինաների օնությամբ հեշտությամբ կարող եք ստուգել ձեր էրուդիցիան կամ մրցել ընկերների հետ: Վիկտորինաները նաև հիանալի ուսուցման գործիք են:

Viber-ում նոր վիկտորինա ստեղծելու համար պետք է չաթում սեղմելհաղորդագրությունների մուտքագրման դաշտի կողքին գտնվող «Հարցումներ» պատկերակը, ընտրել «Վիկտորինայի ռեժիմ»-ը և նշել հարցեր, պատասխանների տարբերակներ և, ցանկության դեպքում, բացատրել, թե ինչու է տվյալ պատասխանը ճիշտ։

Իհարկե, Viber-ի հնարավորությունները չեն սահմանափակվում վերը թվարկված գործառույթներով. հավելվածն ունի շատ հետաքրքիր բովանդակություն, տարբեր հետաքրքրություններ ունեցող համայնքներ և չաթ բոտերի մեծ ընտրանի։
Viber-ի հնարավորությունների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեսենջերի պաշտոնական կայքում։

Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
 
 
 

Նմանատիպ նյութեր