211652_close_icon
views-count2059 դիտում article-date 23:29 24-11-2021

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ինչպես նաև կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը:

Դեսպան Էատը նշել է, որ Կամբոջայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր