211652_close_icon
views-count1068 դիտում article-date 16:28 24-11-2021

Ստորագրվել են «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման համաձայնագրերը

Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսներով: Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում:

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային չորս համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Վարկային, դրամաշնորհային ծրագրի աջակցության ու ծրագրի համաձայնագրերը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսները կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռքբերված 311 ավտոբուսներին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը:

Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:

Նմանատիպ նյութեր