211652_close_icon
views-count21500 դիտում article-date 10:54 24-11-2021

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, ապա բախվել մեկ այլ Mercedes-ի. ավտոմեքենաների արանքից դուրս են բերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes  մակնիշի ավտոմեքենան  Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն  ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և ավագ պարեկ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արսեն Մնացականյանն ու Դավիթ Մովսիսյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր