211652_close_icon
views-count34674 դիտում article-date 20:28 23-11-2021

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են «Բելառուս» տրակտորն ու Lada Priora-ն. վիրավորներին, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ձորաղբյուր-Զովք գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Lada 21010 մակնիշի ավտոմեքենան և «Բելառուս» տրակտորը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի միջից 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն  են ստացել, ապա տեղափոխվե;լ «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Զոհրաբյանը։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Մ. Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է տրակտորավարի, Lada-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր