1291 դիտում
19:41 23-11-2021
Հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ. Էլմիրա Կարապետյան
Հաճելի զրուցակից է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա նոր է վերադարձել Լոզանից, ուր մասնակցել է UEFA-ի և շվեդական IMD BUSINESS SCHOOL միջազգային բիզնես դպրոցի համատեղ կազմակերպած << Innovation in action >> դասընթացին: Ծրագրին միացել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ –ը մրցութային մի քանի փուլով, տարբեր մարզաձևերի 1800 դիմորդներից ընտրել է օլիմպիական խաղերի ընդամենը երկու մասնակցի և հովանավորել: Ընտրյալներից մեկը մեր Էլմիրա Կարապետյանն է, մյուսը ՝ աֆրիկացի Բիանկա Բայտենտագը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերում վինդսյորֆինգ մրցաշարի փոխչեմպիոնուհի է :
Երևանցի ատրճանակավարուհին տեղեկացրեց, որ հիշյալ բիզնես դպրոցը մեծ հեղինակություն ունի աշխարհում: Ծրագիրը, որտեղ ընդգրկված է մեր մարզուհին, բաղկացած է երեք փուլից: Առաջինի և երրորդի տևողությունը մեկական ամսով հեռավար ուսուցումներ են, իսկ երկրորդը՝ Շվեյցարիայում անցկացված մեկշաբաթյա դասընթացն էր:
Հրաձգուհին զրույցում ասաց, որ դասերը տեսագործնական բնույթ ունեցան: Ունկդիրները եղել են տարբեր հաստատություններում ու անձամբ են հետևել գործնական աշխատանքներին: Հիմնական նպատակը եղել է ինովացիոն - բիզնես տեխնոլոգիաների և նոր մտքի ներդրումը սպորտի զարգացման համար:
Եղել են ՄՕԿ –ի թանգարանում, զբոսնել այգում: Հանդիպման վերջում Էլմիրան և Բիանկան իրենց ստորագրությունն են դրել հատուկ ցուցապատի վրա: Նման պատիվ տրվում է այն օլիմպիականներին, ովքեր հատուկ հրավերով են այցելում ՄՕԿ –ի կենտրոնակայան:
Երևանի տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ Էլմիրան նաև ասաց , որ հենց դասընթացի օրերին է ձևավորվել իր միտքը՝ ոլորտի առաջընթացի ուղղությամբ:
Անդրադարձանք նաև նրա մասնակցությամբ Տոկիոյի և երեք տարի հետո կայանալիք Փարիզի օլիմպիական խաղերին:
-Ճիշտ է ծագող արևի երկրում անցկացված օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցի, բայց 53 մասնակիցների պայքարում վաստակածս 573 միավորը չբավարարեց լավագույն ությակ մտնել, - ասաց նշանառուն: - Մրցաշարը նաև վկայեց, որ հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ: Թեև ասում են, որ օլիմպիական խաղերում գլխավորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը, բնավորությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . .
Հարցրինք, թե ով է սպորտում նրա կուռքը: Ասաց, որ այդպիսին չունի, թեև պապը հայկական ֆուտբոլի նշանավոր դեմքերից է եղել: Տվեց նրա անունը, ու մենք պատառիկներ հիշեցինք վաստակավոր մարզիչ, Շենգավիթում գործող ֆուտբոլի դպրոցի երկարամյա տնօրեն էդիկ Կարապետյանի հետ ունեցած հանդիպումներից: Էլմիրան հուզվեց, գեղեցիկ աչքերից հոսող արցունքների միջից ասաց , որ ընդամենը ամիսներ առաջ է կյանքին հրաժեշտ տվել իր սիրելի պապիկը:
Հավատանք, որ բնածին շնորհքով օժտված, աշխատասեր ու նրբազգաց հրաձգուհու նպատակները կիրականանան:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
11:50 24-07-2024
Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում
1135 դիտում
12:00 27-07-2024
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին
2305 դիտում
18:21 31-07-2024
Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում
Այս բաժնից
1789 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1675 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4693 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը