211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայի բարձրահարկ շենքերի խաղահրապարակում. կեղտաջուրը դիտահորից դուրս է գալիս ու մի քանի կմ տարածվում է. պատասխանատուները օրվա խորհրդով են առաջնորդվում, նրանց մոտ «մեռյալ» իրավիճակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2943 դիտում article-date 21:50 14-09-2025
Արդեն մի քանի ժամ է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 153 և հարևան շենքերի միջև գտնվող խաղահրապարակում դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և տարածվում՝ հոսելով մինչև մի քանի կմ ու հասնելով Առնո Բաբաջանյան փողոց։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ և բնակիչները, փոխանակ լուսամուտները բացելու ու մաքուր օդ շնչելու, այն ամուր փակում են, որպեսզի գարշահոտը տուն չլցվի։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին.

«Արդեն քանի ժամ է՝ այս վիճակն է տիրում։ Զանգահարել ենք Մալաթիայի թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արձագանք։ Տներից չենք կարողանում դուրս գալ և չգիտենք էլ այս վիճակը ինչքան կտևի։ Երևի պատասխանատուները այսօր մասնակցել են մեռելոցին, մի կուշտ փորով հաց են կերել և հիմա «մեռյալ» վիճակով մուշ - մուշ քնած են»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր