211652_close_icon
views-count1655 դիտում article-date 19:52 17-11-2021

«Սևանը» հրաժարվել է մասնակցել Ալաշկերտի» հետ հանդիպմանը

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:

Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։

Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն:

Նմանատիպ նյութեր