211652_close_icon
views-count95088 դիտում article-date 10:32 17-11-2021

Գողություն Երևանում. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դիմակավորված անձինք «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողանում զինվորի համար հանգանակված գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված  հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսախցիկը արձանագրել է այդ պահը, թե ինչպես են ստահակները իրենց սև գործը կատարում, իսկ հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ճիվաղներին հայտնաբերելու  ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով:

 SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել գողությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր