19063 դիտում
09:25 17-11-2021
Իշխող խմբակցության պատգամավորները սարսափած էին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին:
Իսկ Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դյուրագրգիռ եւ լարված գնում ու գալիս էին խորհրդարանական միջանցքների մի ծայրից մյուսը, տպավորություն էր, որ «մարտական օպերացիա» են իրականացնում` միայն թե թիրախը չէին գտնում:
Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ թիրախը ՀԱՊԿ-ն էր, որի դեմ ձեն ձենի տված ելույթներով պետք է հանդես գային ԱԺ ամբիոնից: Իսկ որեւէ ադեկվատ պարզաբանում ՔՊ-ականներից այդպես էլ չհաջողվեց ստանալ: Թե Անդրանիկ Քոչարյանի, թե Վահագն Ալեքսանյանի, թե Արփի Դավոյանի, թե Վահագն Հովակիմյանի «դուխները» հերիքում էր միայն ասել` «ոչ» հարցազրույցի ու ճեպազրույցի առաջարկներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1955 դիտում
14:12 01-07-2021
ԱԺ-ն չընդունեց ինքնակամ կառույցներին առնչվող իշխող խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը
1534 դիտում
21:39 07-11-2022
Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխող խմբակցության հետ․ NEWS.am
Այս բաժնից
478 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
442 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»