2662 դիտում
10:49 30-03-2019
Իշխող ուժի պատգամավորները հավանաբար զգուշացվել էին, որ չպետք է մասնակցեն ԱԺ նիստին. լինելով դահլիճի մոտ՝ ներս չէին մտել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը:
Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, որ չպետք է մասնակցեն նիստին: Արդեն ժամեր անց նրանք ԱԺ նիստին մասնակցելու հրահանգ ստացան։
Ավելին` երեկ Արցախ մեկնել պատրաստվող պատգամավորների խմբին ճանապարհի կեսից հետ են կանչել քվորում ապահովելու համար: Առավոտյան գրանցվածներին էլ չէին հասցրել զգուշացնել չգրանցվել և չմտնել դահլիճ։ Ինչևէ, երկրորդ փորձից քվորում ապահովելն ու նիստն անցկացնելը հաջողվեց։
Իսկ հիմա իշխող ուժի պատգամավորները յուրովի են մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը` ըստ այդմ փորձելով ապացուցել, թե փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին կարող է առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
19:46 31-10-2018
ՊՍԺ-ն և Մանչեսթեր Սիթին չպետք է մասնակցեն եվրագավաթներին․ Լա Լիգայի նախագահ
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1846 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»