ՄԱԿ-ը սարսափած է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններից. տեսանյութ
Միավորված ազգերի կազմակերպությունը սարսափած է Սիրիական Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել հակամարտության կողմերին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը` անկախ նրանց կրոնական պատկանելությունից:
Քեսաբի իրադարձությունների գլխավոր մեղավոր Թուրքիային մեղադրում են նաև Դամասկոսում անցած տարի տեղի ունեցած քիմիական գրոհի համար: Ամերիկացի հայտնի հետաքննող-լրագրող Սեյմուր Հերշը շարունակում է պնդել, որ գոյություն ունեն հետախուզական փաստաթղթեր, որոնց համաձայն քիմիական զենքը Ալ Նուսրայի գրոհայիններին տրամադրել է Անկարան:
Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին որոշակիորեն ստվերում է հայտնվել հալեպահայության վիճակը: Հալեպահայերը նույնպես ուշադրությամբ հետևում են Քեսաբի զարգացումներին և կիսում են իրենց հայրենակիցների ցավը:
Ապրիլի 7-ին Հալեպի կենտրոնական, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերը ռմբակոծվել են: Զոհվել են խաղաղ բնակիչներ:
Հալեպը իշխանության հսկողության տակ գտնվող տարածքների հետ միավորող ճանապարհը գործում է և սննդամթերք և վառելիք քաղաք մտնում է: Հեռախոսակապն ու համացանցը հիմնականում չեն գործում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25751]armnewstv.am [/url]