211652_close_icon
views-count21393 դիտում article-date 18:16 15-11-2021

ՀՀ զինված ուժերի 4 մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում:

 «Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ նշված 4 հենակետերի, որոնք որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում: Այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են: Այնտեղ չկան նաև ադրբեջանական զորքեր: Այսինքն` չի կարելի ասել, որ այդ հենակետում այս պահին տեղակայված են ադրբեջանցիները»,- եզրափակեց Սիմոնյանը:

Ավելի վաղ, Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ

Նմանատիպ նյութեր