2814 դիտում
22:41 17-06-2016
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է
ՀՀ զինված ուժերի շարքերը մոտ օրերին կհամալրեն հազարավոր նորակոչիկներ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչները զորակոչի նախաշեմին իրավական իրազեկման միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում ու մարզերում: Զինակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումների ժամանակ հորդորվում է զորակոչի ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, զարտուղի գործարքներից, ընդգծվում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից: Զինակոչիկների ծնողներն ու հարազատներն իրենց հերթին հնարավորություն են ստանում բարձրաձայնել հուզող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ:
Վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 16-ին Լոռու և Շիրակի մարզերում։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են պարզաբանումներ զինակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների, կայացվող որոշումների բողոքարկման ընթացակարգի, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության և զինծառայության հետ կապված քաղաքացիներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակում ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են զորակոչի ամբողջ ընթացքին՝ բուժզննումներից մինչև ծառայության վայրի ընտրության վիճակահանություն։ ՌՈ ներկայացուցիչները ծնողներին հորդորել են զարտուղի գործարքների մասին լուրերը հայտնել իրավապահ մարմիններին:
Նմանատիպ նյութեր
6943 դիտում
19:52 11-10-2020
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՀՀ ՊՆ
21390 դիտում
18:16 15-11-2021
ՀՀ զինված ուժերի 4 մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան
1882 դիտում
17:39 19-02-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի համալրման խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին