1009 դիտում
19:47 12-11-2021
Ուզբեկստանում մեկնարկեց սամբոյի աշխարհի առաջնությունը. Հայաստանն ունի 12 պատվիրակ
Ուզբեկստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկեց սամբոյի աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնի է, մասնակիցների թվում են նաև Հայաստանի տասներկու պատվիրակներ:
Մինչ առաջնության մեկնարկը, երեկ ՝ նոյեմբերի 11 –ին տեղի ունեցավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) հաշվետու - ընտրական հերթական համագումարը։
Ընտրելու իրավունքով պատգամավորների թվում էր նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Զեկույցով հանդես եկավ կազմակերպության նախագահ Վասիլի Շեստակովը։ Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ միջոցառումն անցկացվում է ֆեդերացիայի նոր կարգավիճակով։
Նշվեց, որ սամբոյի միջազգային ֆեդերացիան մշտական ճանաչում է ստացել ՄՕԿ –ի կողմից, ինչի առթիվ շնորհավորեց ներկաներին:
Խոսվեց համավարակի պայմաններում մի շարք պաշտոնական մրցաշարերի հաջող անցկացման և կատարված բազմաթիվ աշխատանքների մասին:
Պատվիրակները քվեարկեցին Ավստրալիայի, Գվինեայի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի ֆեդերացիաները FIAS-ի կազմում ընդգրկելու օգտին: Այսպիսով, ազգային ֆեդերացիաների՝ FIAS - ի անդամ երկրների թիվը դարձավ 97։
Քվեարկության արդյունքում ձևավորվեցին ֆեդերացիայի գործկոմի և հանձնաժողովների նոր կազմերը ։
FIAS-ի հաջորդ համագումարը տեղի կունենա Աշխաբադում (Թուրքմենստան) ` 2022թ. նոյեմբերին։

Նմանատիպ նյութեր
2130 դիտում
21:29 18-03-2019
Մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ. ուղիղ միացում
12070 դիտում
21:33 19-05-2017
Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը. Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1807 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1690 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4711 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը