Մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ. ուղիղ միացում
Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Մրցաշարն հավաքել է անչափ ուժեղ կազմ: 357 մասնակիցներից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիսլավ Արտեմևը:
Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:
Այսօր տեղի է ունենում մրցաշարի առաջին տուրը:
Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: