211652_close_icon
views-count1896 դիտում article-date 21:31 12-11-2021

Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողության

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը։

ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Փարիզի խաղաղության համաժողովի նախագահ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Պասկալ Լամին։

Համաժողովը, որին մասնակցում են պետությունների ու միջազգային կազմակերպությունների մի քանի տասնյակից ավելի ղեկավարներ, այս տարի նվիրված էր կորոնավիրուսի համավարակի գլոբալ հետևանքների հաղթահարմանը։ Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր