211652_close_icon
views-count2914 դիտում article-date 21:47 11-11-2021

Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն՝ մեկ պայմանով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն պայման է դրել։

Ինչպես հաղորդում է sputnik-georgia.ru-ն, այդ մասին ասել է վերջինիս փաստաբան Նիկա Գվարամիան։

Նոյեմբերի 10-ին ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Վրաստանի իշխանություններին ապահովել երկրի նախկին նախագահի բուժումն ու անվտանգությունը, ինչպես նաև տեղեկացնել դատարանին նրա առողջական վիճակի մասին։ Իսկ Սահակաշվիլիին կոչ է արվել դադարեցնել հացադուլը։

«Ես որոշեցի հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի, ինչպես նաև մեր արևմտյան գործընկերների կոչը՝ հացադուլը դադարեցնելու վերաբերյա»,-ասել է նա։

42 օր առաջ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի բանտի թիվ 18 հիվանդանոց։
 

Նմանատիպ նյութեր