211652_close_icon
views-count32295 դիտում article-date 22:16 17-11-2020

«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է․ Պուտին

[url=https://www.tert.am/am/news/2020/11/17/putin-karabakh/3445403]Tert.am[/url]-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ ինչու մարտերը Ղարաբաղում չեն դադարեցվել հոկտեմբերին: «Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է», - ՌԴ նախագահին մեջբերում է [url=https://ria.ru/20201117/karabakh-1585078134.html]РИА Новости[/url]-ն: Նա նաև բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածների և տուժածներ են եղել: «Ավելի քան 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալներով: Տասնյակ հազարավորները վիրավոր են: Դա ողբերգություն է, որը տեղի է ունենում որոշակի մարդկանց հետ, այդ պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է ՌԴ նախագահը: Խոսելով Ադրբեջանին ցուցաբերված թուրքական աջակցության մասին՝ Պուտինն ասել է. «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»: ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում: Վերջինս հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Նմանատիպ նյութեր