211652_close_icon
views-count1137 դիտում article-date 13:42 11-11-2021

Կառավարության մոտից 16 անձ է բերման ենթարկվել

Կառավարության մոտից Ոստիկանությունը 16 անձի բերման է ենթարկել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ:

Նմանատիպ նյութեր