«Միլանը» կարող է ձեռք բերել Մխիթարյանին
«Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին ակտիվացնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հետաքրքրությունը, հայտնում է Armsport.am-ը:
Ռոսոներիները կենտրոնացած են այնպիսի խաղացողների տրանսֆերների վրա, ինչպիսիք են «Բրեստի» ֆուտբոլիստ Ռոմեն Ֆևրը և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ալվարեսը, բայց եթե Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի, նրանք կփորձեն ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ իտալական մամուլը, և, մասնավորապես La Gazzeta dello Sport-ը, երեկ գրել էին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել, և եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022թ ամռանը։