211652_close_icon
views-count4041 դիտում article-date 19:10 10-07-2015

«Յուվենտուսը» ցանկանում է Պիրլոյի տեղը Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերել

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս» լրջորեն մտադրված է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրային: Ինչպես հաղորդում է Ilsussidiario.net-ը, տուրինցիները մտադիր են այդ խաղացողներից գոնե մեկով ամրապնդել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքը, որը թուլացել է այն բանից հետո, երբ Անդրեա Պիրլոն հեռացավ «Նյու-Յորք Սիթի»: Սակայն պարբերականը հայտնում է, որ «Յուվենտուսի» համար առաջնային է համարվում հենց 26-ամյա հայ ֆուտբոլիստը, որը նախկինում հանդես է եկել «Շախտյորում»: Ինչ վերաբերում է 25-ամյա Տեյշեյրային, ապա Տուրինում վստահ չեն, որ ուկրաինական ակումբը կվաճառի նրան, քանի որ վերջերս է հրաժեշտ տվել մի քանի առանցքային խաղացողի՝ Դուգլաս Կոստային («Բավարիա»), Լուիս Ադրիանոյին («Միլան») և Ֆերնանդուին («Սամպդորիա»):

Նմանատիպ նյութեր