211652_close_icon
views-count2805 դիտում article-date 22:11 10-11-2021

Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչև 1 տարեկան երեխաները և դեռահասները

Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչև 1 տարեկան երեխաներն ու դեռահասները: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, Վարակաբանների ազգային գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Գորելովը:

Վերջինիս խոսքով՝ համաճարակաբանական գործընթացի մեջ ներքաշված երեխաները կազմում են դեպքերի 11 տոկոսը: «Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչև 1 տարեկան երեխաները և 7 տարեկանից հետո, հիմնականում հիվանդանում են դեռահասները»,-ասել է Գորելովը։

Ըստ նրա՝ դեպքերի 70 տոկոսի ժամանակ երեխաները վարակվում են մեծահասակներից, ինչը ենթադրում է, որ չափահասները պետք է պատվաստվեն։

Նմանատիպ նյութեր