Չավին ժամանել է Կամպ Նոու. այսօր նա պաշտոնապես կներկայացվի իր նոր պաշտոնում. ուղիղ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այսօր պաշտոնապես կներկայացվի իր նոր պաշտոնում։
41-ամյա կատալոնացին արդեն ժամանել է «Կամպ Նոու» մարզադաշտ:
Չավին կներկայացվի որպես «Բարսայի» նոր գլխավոր մարզիչ, որին կհաջորդի նրա առաջին մամուլի ասուլիսը: Չավին վաղը կանցկացնի առաջին մարզումը թիմի հետ։
Չավին, ով իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսայում», պայմանագիր է ստորագրել մինչև 2024 թվականը։
Չավիի շնորհանդեսի միջոցառումը՝ ուղիղ միացմամբ