«Կամպ Նոու» մարզադաշտի մոտ պաստառ են փակցրել. «Նեյմարը դավաճան է»
«Բարսելոնայի» երկրպագուները զայրացած են թիմի հարձակվող Նեյմարի վրա, որը մտադիր է տեղափոխվել ՊՍԺ:
«Կամպ Նոու» մարզադաշտի մոտ, սյուներին փակցրել են Նեյմարի պատկերով պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Փնտրվում է դացաճա: Վարձկաններին «Բարսելոնայում» տեղ չկա, այստեղ պետք է լինեն միայն ակումբի մարզաշապիկը գնահատող խաղացողներ»:
ՊՍԺ-ն՝ գործող ֆինանսական ֆեյր-փլեյը շրջանցելու տարբերակով պատրաստվում է 222 մլն եվրոյով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: «Բարսելոնան» փորձում է դրա դեմ պայքարել, սակայն ֆրանսիական ակումբում վստահ են, որ տրանսֆերն այնուամենայնիվ կկայանա: