211652_close_icon
views-count1957 դիտում article-date 20:08 06-11-2021

Հանրահավաքի մասնակիցներին հորդորում ենք օգտվել հակահամաճարակային կանոններից. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասված է:

« Հարգելի՛ հայրենակիցներ,

 «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր