211652_close_icon
views-count1955 դիտում article-date 21:52 05-11-2021

Մեսիին հայտնել են, որ նա է ստանալու «Ոսկե գնդակը». RTP

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին յոթերորդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», հայտնում է RTP-ն:
 
Աղբյուրի համաձայն, արգենտինացուն արդեն տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքներով նա է մրցանակը շահել: Մեսին արդեն հաղթողի համար ավանդական հարցազրույց է տվել France Football ամսագրին:
 
Նախորդ մրցաշրջանում Մեսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը, ինչպես նաև «Բարսելոնայի» կազմում դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ 30 գոլով:
 
«Ոսկե գնդակը» կհանձնեն նոյեմբերի 29-ին՝ Փարիզում:

Նմանատիպ նյութեր