211652_close_icon
views-count1226 դիտում article-date 18:31 15-12-2014

Նոյերը «Ոսկե գնդակը» ստանալու շանսեր չունի. Շմեյխել

Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը չի հավատում, որ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը «Ոսկե գնդակը» սատանալու շանս ունի: Հիշեցնենք, որ 2014 թվականի արդյունքներով պատվավոր մրցանակին հավակնում են նաև Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: «Հիանալի է, որ երեք հավակնորդների թվում հայտնվել է դարպասապահ,սակայն չեմ կարծում, որ Նոյերը մրցանակը ստանալու շանսեր ունի: Ենթադրում եմ, որ Ռոնալդուն այս տարի անգերազանցելի է և հենց նրան էլ բաժին կհասնի «Ոսկե գնդակը»: Ինչ վերաբերվում է Նոյերին, ապա, իհարկե, ներկայումս նա աշխարհի լավագույն դարպասապահն է և մեծ առավելություն ունի իր դիրքում հանդես եկող մյուս խաղացողների նկատմամբ: Նա բացառիկ խաղ ցուցադրեց աշխարհի առաջնությունում»,-ասել է Շմեյխելը:

Նմանատիպ նյութեր