60373 դիտում
21:14 05-11-2021
Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած 20-ամյա հերոս Նարեկ Սահակյան, դու նույնպես առաջնորդվեցիր «կյանքդ՝ կյանքիս համար» խոսքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան 10 և Մամիկոնյանց 19 շենքերի բակում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա հերոս Նարեկ Սահակյանի անվան խաչքար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ խաչքարը կօծվեր հոգևոր հովվի կողմից, խաչքարից սպիտակ սավանը իջեցրեցին հերոսի եղբայրներն ու քույրը։ Ապա պաշտպանության նախարարության նվագախմբի կողմից հնչեց հիմնը, որի ժամանակ էլ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, որից հետո պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ընթերցեց Նարեկի վերաբերյալ կազմված բնութագիրը, ապա հարևաններին նշված հատվածը բարեկարգելու և այն Նարեկի անվան վայր սարքելու համար Նարեկի տատիկը շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր ուղղեց նրանց, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որի ներկայացուցիչները նույնպես ներկա էին հերոսի ծննդյան առթիվ այսօր նշվող միջոցառմանը։
Ներկաները այնուհետև ծաղիկներ խոնարհեցին և ուղևորվեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ այնտեղ նշելու հերոսի ծննդյան 20-ամյակը։
Նարեկ Կարենի Սահակյանը ծնվել է 2001թ.-ի նոյեմբերի 5-ին, Երևան քաղաքում: Նարեկն ընտանիքի առաջին թոռն էր՝ ընտանիքի ուրախությունն ու երջանկությունը: Նա մանկուց աչքի էր ընկնում իր տեսքով, ճկունությամբ և խելքով: Երկու տարեկանում գիտեր բոլոր ավտոմեքենաների անունները, բայց նրա սիրած մեքենան սպիտակ Նիվան էր: Ասում էր. «Գամ բանակից, պետքա սպիտակ Նիվա առնեմ»:
Նարեկը սովորել է Մ. Քաջունու անվան N54 դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան: Նարեկի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը: Նրա մայրը մահացել էր, հայրը հանրապետությունից դուրս էր: Տատիկը և՛ մայր էր, և՛ հայր: Նարեկն ամենուրեք շատ սիրված է՝ ընտանիքում, դպրոցում, բակում, նույնիսկ ընկերները նրան խաղաղության աղավնի են համարում: Նրան բոլորը ճանաչում են Կոմիտասցի Նարո: Որտեղ Նարեկը լիներ, այնտեղ ուրախություն էր: Ապագա գինեգործ էր և շատ էր սիրում գեղեցիկ կենացներ ասել:
Նա շատ բարի, կամեցող, ազնիվ, ճշտապահ և ամենակարևորը հայրենասեր երիտասարդ էր: Այդ հայրենասիրությունն էլ դարձավ պատճառ, որ նա առաջին կուրսը չավարտած՝ 2020թ.-ի հունվարի 29-ին զորակոչվեց բանակ: Մինչև բանակ գնալը, ամեն ինչ իր ձեռքով հավաքել էր՝ անձնական իրերը, հագուստը, բոլորին ասել էր իրենց անելիքների մասին:
Նարեկը մի անգամ ընկերների հետ եղել էր Արցախում, շատ տպավորված էր, և երբ իմացավ, որ պետք է ծառայի Իվանյան համայնքի 46 677 զորամասում, որը Ստեփանակերտին շատ մոտ էր, ուրախացավ:
Երբ հետաքրքրվել ենք, թե ի՞նչպես է Նարեկը ծառայում, ասել են. «Դուք մտածելու բան չունեք, շատ կազմակերպված տղա է, ոնց որ վաղուցվա ծառայող»:
Նարեկի երդման օրը շատ մեծ դժվարությամբ հասանք, մերկասառույց ու մառախուղ էր, բայց գնացինք՝ հորաքույրները ընտանիքներով, տատիկը և քույրիկը: Նույնիսկ այդ օրը հեռախոսով մեզ ասել էր, թե ով ինչպես իրեն պահի՝ հանկարծ երեխաները չվազեն գրկեն, անունը չկանչեն և այլն: Առավոտից մինչև ժամը 18:00 նրա հետ էինք: Դա միակ և վերջին հանդիպումն էր Նարեկի հետ: Հետո էլ COVID-ի պատճառով արձակուրդ չուղարկեցին, միշտ ասում էր. «Ճանապարհը հենց բացվի ես առաջին տասնյակի մեջ եմ, խրախուսանք եմ ստացել առաջինն եմ գալու»։
Նարեկին զորամասում էլ էին շատ սիրում և գնահատում: Շատ-շատ էր ուզում գալ, կարոտել էր բոլորին: Նույնիսկ նոր զինվորական հագուստ էր ուզել, որ հագնի գա, իմացավ, որ գնել ենք, բայց չհասցրեց հագնել:
Շատ դաժան ճակատագիր ունեցավ Նարեկս:
Պատերազմի ժամանակ առանց տրտնջալու միայն հարցնում էր. «Ի՞նչ կա, ո՞նց եք, ի՞նչ եք անում»։ Հոկտեմբերի 19-ի երեկոյան զանգեց, ասաց, որ իրենց տանում են և խոստացավ առավոտյան զանգել: Առավոտյան զանգեց, երկար զրուցեց զարմուհու՝ Անուշի հետ և այլևս չզանգեց: Նարեկին տարել էին Մարտունի 2...
Հոկտեմբերի 25-26 գիշերը շատ թեժ մարտերի ժամանակ թշնամու անօդաչուն խլեց Նարեկի ու նրա ընկերների կյանքը: Ընկերները պատմում էին, որ մի քանի անգան փրկվել են: Նարեկը հրետանավոր էր, կռվել է D-30 տիպի զինատեսակով:
Մնացին անկատար Նարեկի երազանքները: Այնքան կյանք կար նրա մեջ, որ բոլորը մեծ սպասելիքներ ունեին, հարազատների հույսը նա էր՝ անգամ փոքրիկ Անուշիկը հուսով էր, որ եղբայրը գա, ամեն ինչ իր համար կանի:
Նարեկ Կարենի Սահակյանը Արցախի նախագահի 2021թ. N441-Ա հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» արիության մեդալով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 329+
329+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12823 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ