211652_close_icon
views-count31578 դիտում article-date 15:01 05-11-2021

Մինչ կառավարությունը պայքարում է Քովիդի դեմ, Երևանի սրտում քաղաքապետարանի ու թաղապետարանի անգործության հետևանքով խոլերայի նոր օջախ է հասունանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ամսից ավելի է, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչները չեն կարողանում ստանալ հստակ պատասխան, թե ով է պատասխանատու Ծարավ Աղբյուրի 22 հասցեում դամբարան հիշեցնող փորված փոսում  տիրող հակասանիտարական վիճակի համար:

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2 ամիս առաջ ծանր տեխնիկայով եկան, փոսը փորեցին, մեզ էլ ասեցին, թե այդտեղ էլիտար շենք է կառուցվելու: ճիշտն  ասած, զարմացանք, թե ինչպես կարելի է նման վայրում, որ մարդիկ հազիվ են ոտքով անցնում, բարձրահարկ շենք կառուցվի: Էս հսկայական փոսը փորելուց հետո՝ հեռացան:

Արդյունքը եղավ այն, որ մեկ ամսից ավելի է, այս վայրում տիրում է հակասանիտարական վիճակ:

Կոյուղաջրերը լցվում են փոսը, իսկ, երբ դիմում ենք Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան,  այնտեղից ասում են՝ դա մեր խնդիրը չի, դիմեք քաղաքապետարան: Դիմում ենք քաղաքապետարան, այնտեղից էլ ասում են ՝ դա մեր խնդիրը չի, դիմեք թաղապետարան: Լրիվ կինո: Չգիտենք, ով է պատասխան տալու և ով է այս հակասանիտարական խոլերայի բունը վերացնելու:

Հետո էլ ասում են  պայքարում ենք կորոնավիրուսի դեմ: էլ վիրուսի տարածումը ոնց է լինում: Քաղաքային իշխանությունները իրենց թաղապետարանի արբանյակների հետ սիրում են հաճախակի հայտարարել,  թե Երևանը սիրելու քաղաք է, թե Երևանն աշխարհի  հնագույն քաղաքներից է: Ո՞վ  է տեսել 21-րդ դարում այսպիսի վիճակ տիրի հնագույն մայրաքաղաքներից մեկում: Գոնե հիմա խղճի խայթ ունենան պատասխանատուները և արագ այս հակասանիտարական վիճակը շտկեն, հակառակ դեպքում՝ խնդիրն ավելի է վատթարանալու իր բոլոր հետևանքներով:

Իսկ թե ով է  սեփականատերը՝ չգիտենք:  Քաղաքապետարանն ու թաղապետարանը ունեն լծակներ ու կարող են գտնել  շենքը կառուցող սեփականատիրոջը և նրան պարտավորեցնեն վերացնի մի ամբողջ թաղամասում տիրող գարշահոտությունը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր