1383 դիտում
10:51 04-11-2021
Սպասվում է, որ պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ: Այն կազմում է 2021թ. ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 109. 9 %-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2019թ. ցուցանիշին գերազանցում է 5.4 %-ով կամ 58.2 մլրդ դրամով եւ 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 28.1 %-ով կամ 249.6 մլրդ դրամով:
Հավելենք, որ այս ընթացքում խորհրդարանում արդեն իսկ ընթանում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղություն է ընտրված սոցիալական ոլորտը: Պլանավորված է ավելացնել նաեւ կապիտալ ծախսերը այն դեպքում, երբ ինչպես այս տարի, այնպես էլ վերջին երեք տարվա ընթացքում Կառավարությունը թերանում է կապիտալ ծախսերում՝ տուգանելով տնտեսությունը:
2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ, եւ, հետեւաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Այսպես է կանխատեսել կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2244 դիտում
15:25 06-03-2018
Պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտներն ավելացել են շուրջ 18 տոկոսով. Slaq.am
3121 դիտում
16:25 18-10-2018
2018 թվականի պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 1,6 մլրդ դրամով
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»