211652_close_icon
views-count5965 դիտում article-date 16:29 03-11-2021

«Արծիվ-1 Մահապարտ» Համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության վարչությունը հայտարարություն է տարածել

«ԱՐԾԻՎ -1 ՄԱՀԱՊԱՐՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.

Հարգելի հայրենակիցներ.
Մենք՝ «Արծիվ 1 Մահապարտ» Համահայկական հայրենասիրական ՀԿ անդամներս, ՀՀ ՊՆ «Արծիվ Մահապարտեր» ՀՆԳ-ի /«Արծիվ 1 Մահապարտ»/ և «Արծիվ» 2-33 գումարտակների մարտիկների անունից հիշեցնում ենք.

2021թ. նոյեմբերի 24-ին լրանում է 1990-94թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Արցախի հարցերով Պաշտպանության նախարարի օգնական, ՀՀ ՊՆ 9-րդ վարչության պետ, 1993-2000թթ. ՀՀ պաշտպանության փոխնախարար, 1993-99թթ. ԵԿՄ հիմնադիր փոխնախագահ, 1992թ. Սպարապետի հայտնի կոչով ստեղծված ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ և հետագայում ստեղշված և ռազմի դաշտ գործուղված «Արծիվ 2-33» գումարտակների ընդհանուր համակարգող, ՀՀ «Մարտական Խաչ 1-ին աստ.» շքանշանի ասպետ, բանակի գեներալ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ հիմնադիր նախագահ Աստվածատուր Պետրոսյանի մահվան մեկ տարին:

Յուրաքանչյուր ջոկատ, որ 1990-ականներին կազմակերպվել և մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանն ու ՀՀ Սահմանների պաշտպանությանը, տարիներ շարունակ թե հրամանատարների մակարդակով և թե ամեն ազատամարտիկ կամավորական անհատապես, շփվել են Աստվածատուր /Ալիկ/ Պետրոսյանի հետ, և ստացել են մեր Արցախի ազատագրական պայքարի գործում իր աջակցությունը, միջնորդությունը, խորհուրդները, անմիջական մասնակցությունը:

Նրա հետ մենք միասնական ձևով, Սպարապետի գլխավորությամբ կարողացանք հայոց բանակի հիմքը դնել: Շարունակեցինք և զարգացրեցինք հաղթանակներն ու բանակաշինությունը:

Մեծ է Արծիվ Մահապարտների ընդհանուր համակարգող Աստվածատուր Պետրոսյանի վաստակը նաև ՀՀ Փրկարար ծառայության կազմակերպման և զարգացման գործում /2000-2018թթ./: Նա միջազգային կարգի փրկարար էր, փրկարար ծառայության գեներալ, «Փառքի Խաչ Նոյ» շքանշանի ասպետ:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ անձնակազմի և «Արծիվ -1 Մահապարտ» համահայկական հայրենասիրական ՀԿ անունից կոչ ենք անում մեր և  մարտական  ընկերներին, հարազատներին,  մտերիմներին,  բոլորին՝ ս.թ. նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ին
հրավիրում ենք՝  «Եռաբլուր»  պանթեոն՝  լինելու  Պետրոսյանների  ընտանիքի կողքին և մասնակցելու «Արծիվ-1 Մահապարտ» համահայկական հայրենասիրական ՀԿ պատվավոր նախագահ, Գեներալ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ երկրային կյանքին հրաժեշտի տարելիցի ոգեկոչման և հիշատակի հարգման Փառաց արարողությանը։

ՀՀ ՊՆ«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» ՀՆԳ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
«ԱՐԾԻՎ-1 ՄԱՀԱՊԱՐՏ» ՀՀ ՀԿ ՆԱԽԱԳԱՀ
ԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր