211652_close_icon
views-count37387 դիտում article-date 19:32 02-11-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտնվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 19:00-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու վայրում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29  հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջները սահմանազատել են տարածքը,  սակայն «ռասկուլաչիտի»  տերերը հրշեջներին ասում են, թե կարիք չկա կրակը մարելու,  այդ մեքենաները խոտանված են և իրենք վառել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր