Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Արթուր Բազեյանը լքեց պայքարն աշխարհի առաջնությունում:
57 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը մրցեց կուբացի Օվսել Գարիսա Կաբալերոյի հետ և զիջեց 0:5 հաշվով:
Ավելի վաղ` 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը մրցել էր Ֆրանսիայից Սոֆիանե Օումիհեի հետ: Երրորդ ռաունդում Տոնականյանը ձեռքի վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:
71 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ և զիջել 1:4 հաշվով: