211652_close_icon
views-count943 դիտում article-date 16:47 01-11-2021

Հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը

Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը սննդի շղթայում տնտեսավարողների մոտ covid19-ի դեմ սահմանված միջոցառումների կատարման նկատմամբ:

Արդյունքում՝ 30 օբյեկտներում իրականացված ստուգայցերից ընթացքում կազմվել է 3 արձանագրություն պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր