2232 դիտում
19:52 23-12-2019
ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին:
Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝ հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:
Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի:
Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին:
Հիշեցում
Նոր Տարվա և Սուրբ Ծննդայն տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
946 դիտում
16:47 01-11-2021
Հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը
Այս բաժնից
274 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան