«Տոտենհեմը» հեռացրեց Էշպիրիտո Սանտուին
«Տոտենհեմը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտո Սանտուի պաշտոնանկության մասին։ Պորտուգալացու հետ միասին իրենց պարտականություններից ազատվել են նաև նրա մարզչական շտաբի անդամները։
«Տոտենհեմի» ղեկավարության համար համբերության վերջին կաթիլը շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդից» 0-3 հաշվով կրած պարտությունն էր:
Մասնագետին փոխարինելու գլխավոր հավակնորդը համարվում է Ինտերի, Չելսիի, Յուվենտուսի և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Քննարկվում են նաև Սերժիու Կոնսեյսաուի («Պորտո») և «Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի թեկնածությունները:
10 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակած 15 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։