211652_close_icon

«Ռեգիոնների» կուսակցությունը Յանուկովիչին հեռացրեց իր շարքերից

views-count1683 դիտում article-date 18:06 29-03-2014
Այսօր Կիևում տեղի է ունեցել «Ռեգիոնների կուսակցության» համագումարը, որի ընթացքում որոշում է կայացվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կուսակցությունից հեռացնելու մասին: Բացի Յանուկովիչից, կուսակցության շարքերից հեռացվել են նաև նրա թիմի մի քանի անդամներ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, Էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկին, Դոնեցկի նախկին ղեկավար Անդրեյ Շիշացկին և Ռուսլան Կոնովալյուկը:

Նմանատիպ նյութեր