211652_close_icon
views-count63272 դիտում article-date 10:38 30-10-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ 25-ամյա տրակտորիստը «Վան» ռեստորանի դիմաց հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում «Վան» ռեստորանի դեիմաց հողային աշխատանքներ կատարելիս JCB մակնիշի տրակտորով կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով Հ․ Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր