Վիկ Դարչինյանն այցելել է «Ուրարտու»
Հայտնի բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն այցելել էր «Ուրարտու», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը;
Անվանի մարզիկը շրջել է մարզաբազայի տարածքով, հանդիպել ակադեմիայի սաների հետ, պատմել է կարիերայում ունեցած հաջողությունների ու նախասիրությունների մասին և պատասխանել նրանց հարցերին։
Վիկն այնուհետև ներկա է գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը, իսկ վերջում թիմի մարզիչ Ռոբերտ Արզումյանը նրան հանձնել է «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։