211652_close_icon
views-count1523 դիտում article-date 16:12 29-10-2021

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան:

ԵԽԽՎ-ից հայտնում են, որ Հայաստանում քննարկումների կենտրոնում են լինելու ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների վիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա:

ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Ակնկալվում են նաև հանդիպումներ դատական համակարգի, դիվանագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր