3788 դիտում
15:46 23-05-2018
ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացրին ԵԽԽՎ-ից:
Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:
Երևանում Գալատին և Լովոչկինան հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ:
Նախատեսված են նաև քննարկումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
16:12 29-10-2021
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան
898 դիտում
12:04 16-02-2023
ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը կայցելեն Հայաստան, այդ թվում՝ Ջերմուկ, Գորիս և Վարդենիս
868 դիտում
20:13 02-11-2023
ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց