211652_close_icon
views-count41001 դիտում article-date 23:20 28-10-2021

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել  է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  ապա տեղափոխել «Ապարան» բժշկական  կենտրոն:

Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:

Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված  մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  վարորդի անվտանգությունից ելնելով՝ Ա. Մարդոյանը, Հ. Գալստյանը,  ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի հետ  տեղափոխել են նրան ոստիկանության Ապարանի բաժին:

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական  խումբը՝  վարչության պետ Սամվել Սիմոնյանի , հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի  և ավագ քննիչներ  Նորայր Խաչատրյանի, Նարեկ Քասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին և  2-րդ մասերի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են  մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ  վրաերթի  ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ  խումբը ՝  բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ::

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր