«Բարսելոնան» հեռացրեց Կումանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզչ Ռոնալդ Կումանի պաշտոնանկության մասին:
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալեկանոյից» կրած պարտությունը (0-1) դարձավ կատալոնական ակումբի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը։
Կումանի գլխավորությամբ 10 խաղում վաստակելով ընդամենը 15 միավոր՝ «Բարսան» այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մեկնարկեց երկու խոշոր պարտություններով «Բավարիայից» (0:3) և «Բենֆիկային» (0:3), որից հետո կատալոնացիները սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթեցին Կիևի «Դինամոյին»:
Հիշեցնենք, որ Կումանը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ 2020/2021 մրցաշրջանում կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ նվաճեց Իսպանիայի գավաթը, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը։
Նշենք, որ պայմանագրի խզման արդյունքում Կումանը կստանա 12 մլն եվրո փոխհատուցում: