«Էվերթոնը» հեռացրեց Կումանին
Անգլիական «Էվերթոն» ակումբի ղեկավարությունը աշխատանքից հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին:
54-ամյա հոլանդացին «Էվերթոնը» ղեկավարում էր 2016 թվականի ամռանից: Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ այս մրցաշրջանում այժմ ընթանում է 18-րդ տեղում, թեպետ ամառային տրանսֆերների ժամանակ ակումբը 158 մլն եվրո էր ծախսել:
Նշվում է, որ Կումանին այդ պաշտոնում կարող է փոխարինել Դևիդ Մոյեսը, որը նախկինում 11 տարի՝ 2002-2013 թվականներին թիմի մարզիչն է եղել: