211652_close_icon
views-count44265 դիտում article-date 21:09 27-10-2021

Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում:  Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝  «Լճափ» գազալցակայանի մոտ, բախվել են  ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի 0029  տարբերանշանով Toyota  Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի  և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota  Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արսեն Մուրադյանին տեղում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝   գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր ե նախապատրաստվում:

Ժամանել են նաև  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր